Բարբառը մենք ենք. Գիլու խաղը «Արաք քաղաքի և Քեազազ գաւառի հայ ազգաբնակչութիւնը» գրքից, հեղինակ՝ Յովիկ Ս. Մինասեան Պատմում են, որ շատ տարիներ առաջ, ձմռան սառնամանիքին, Իրանի Կենտրոնական նահանգի Քեազազ գավառի հարևանությամբ Խոնդաբ շրջկենտրոնի Վերին Շարրա գավառամասի տարածքում հայտնվում է մի անոթի ու մոլորված գայլ: Լեռներում ու դաշտերում սնունդ չգտնելով՝ անցնում է գյուղերն ու արոտավայրերը, մտնում է գյուղաբնակների տներն ու գոմերը. հափշտակում է մի քանի հավ ու աքլոր և ոչխար, հարձակվում ու վիրավորում է մի քանի հոգու, առաջացնում է խառնաշփոթ կացություն, որը մինչ օրս մնացել է շրջանի ժողովրդի հիշողության մեջ: Այս միջադեպերի նկատմամբ անտարբեր չեն մնացել շրջանի աշուղները, որոնցից աշուղ Թադեոսը հորինել է «Գիլու խաղը», որը ներկայացնում է Իրանահայ հայրենադարձ Անի Էլսայանը պատկան գավառի բարբառով: